Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր կարծիքը «հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմի վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր կարծիքը «հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմի վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Ի թիվս այլ խնդիրների՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ գործող խմբագրությամբ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Դրա պատճառով հավաքի կազմակերպիչները կարող են հետապնդվել այնպիսի նյութական խթաններ տրամադրելու համար, ինչպիսիք են ցուցարարների տրանսպորտի, սննդի, կացարանի կամ այլ կազմակերպչական ծախսերը, որոնք չպետք է արգելված լինեն։

Մանրամասն տե՛ս Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունում

Կարծիքը հասանելի է Եվրոպայի խորհրդի կայքում