
Արեգնազ Մանուկյան
Մեղադրանք
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը (ՀՀ ՔՕ հոդված 427)
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 09 հուլիսի 2026 – 22 սեպտեմբերի 2026 | |
| Տնային կալանք | 22 սեպտեմբերի 2026 – շարունակվում է |
Փաստեր և հիմնավորումներ
Հուլիսի 9-ին ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։
Ա․ Մանուկյանի դեմ քրեական հետապնդումը ածանցված է իր համակուսակցից և գործընկեր Անդրանիկ Թևանյանին ներկայացված մեղադրանքից, որը Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Ըստ մեղադրանքի՝ Ա․ Թևանյանին վերագրվող արարքում ձեռք բերված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները նրան է փոխանցել Ա․ Մանուկյանը։
Ի սկզբանե Ա․ Մանուկյանը վարույթում ներգրավվել էր որպես վկա, նրա բնակարանը հունիսի 12-ին խուզարկվել էր։ Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին Ա․ Մանուկյանը ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գտնում է, որ Ա․ Թևանյանի գործի հանգամանքների վերլուծությունը և հետապդնման քաղաքական դրդապատճառի հիմնավորումները հավասարապես կիրառելի են Ա․ Մանուկյանի գործի նկատմամբ։ Մանրամասները հասանելի են Անդրանիկ Թևանյանի հետապնդման վերաբերյալ էջում։
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
● Փորձել «լեգիտիմացնել» ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը և իշխող ՔՊ կուսակցության՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալը։