Դավիթ Մինասյան

Դավիթ Մինասյան

Մեղադրանք

Խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել (ՀՀ ՔՕ հոդված 297, մաս 1 և հոդված 452, մաս 3).

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք29 մարտի 2026 – 14 ապրիլի 2026
Բացակայելու արգելք14 ապրիլի 2026 – շարունակվում է

Փաստեր և հիմնավորումներ

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի առիթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի կողմից Դ. Մինասյանին հրելն էր և այդ կերպ Փաշինյանի համար ճանապարհ բացելը։ Այս հանգամանքը փաստում է, որ միջադեպը մեղադրյալների կողմից պլանավորված չի եղել։ Հրելուց հետո Դ․ Մինասյանը բաց ափով ձեռքը շարժել է թիկնազորի ուղղությամբ (փորձել հարվածել)։ Մի քանի ակնթարթ անց Ն. Փաշինյանի թիկնազորից մեկը բռունցքով հարվածել է Դ. Մինասյանին։

«Խուլիգանության» մեղադրանքը ենթադրում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, որը բացակայում էր Դ․ Մինասյանի արարքներում։ Միջադեպի համատեքստը հաշվի առնելով Դ․ Մինասյանի հարվածի փորձը չպետք է քրեական պատասխանատվության հանգեցնի, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդված, 2-րդ մասի համաձայն «հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հատկանիշներ, սակայն իր նվազ վտանգավորության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»։

Միջադեպի մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են 03․04․2026թ․ ՔԻՀԿ հայտարարությունում։

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։

● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։

Լրացուցիչ տեղեկություններ

Նույն գործով մեղադրյալ են նաև եղբայրը՝ Միքայել Գարեգինի Մինասյանը (օժանդակող) և Գևորգ Ալեքսանդրի Գևորգյանը (կազմակերպիչ)։

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը