
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Մեղադրանք
Իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր (ՀՀ ՔՕ hոդված 422, մաս 2)
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 28 հունիսի 2025 – 06 փետրվարի 2026 | |
| Տնային կալանք | 06 փետրվարի 2026 – 25 հունիսի 2026 | |
| Բացակայելու արգելք | 25 հունիսի 2026 – շարունակվում է |
Փաստեր և հիմնավորումներ
Արքեպիսկոպոս Աջապահյանի նույնաբովանդակ արտահայտություններում նախկինում Դատախազությունը հանցակազմ չէր գտել։
Ուժայինների՝ Արքեպիսկոպոսին ձերբակալելու գործողություններին զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայինորեն ակնարկում էր կալանքի կիրառումը․
«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»
Ն․ Փաշինյան (հունիսի 27, ժ.17:16):
Ընդամենը երկու ամիս տևած դատաքննության արդյունքում դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Հետապնդման մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են «Անարդարադատությունը Հայաստանում. 2025թ. զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր)» ՔԻՀԿ զեկույցում (էջ․ 32-37)
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։
● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։
Լրացուցիչ տեղեկություններ
25․06․2026թ․ ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրական դատավճիռը՝ ուղարկելով նոր քննության։ Բեկանման պատճառը ընդդատության կանոնների խախտումն էր։