Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյան

Մեղադրանք

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն (ՀՀ ՔՕ hոդված 297, մաս 2).

Խափանման միջոցներ

ՏեսակԺամանակահատվածՏևողություն
Կալանք13 նոյեմբերի 2025 – 19 փետրվարի 2026
Տնային կալանք19 փետրվարի 2026 – 24 մարտի 2026
Վարչական հսկողություն24 մարտի 2026 – շարունակվում է

Փաստեր և հիմնավորումներ

Նարեկ Սամսոնյանը հետապնդվում է ապաքրեականացված արարքի (վիրավորանքի) մասնակից լինելու համար։

Փոդքասթի ընթացքում գործընկեր Վազգեն Սաղաթելյանը կիրառել է հայհոյանք՝ ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին նմանատիպ հայհոյանքին։ Հաղորդման սկզբում եղել է զգուշացում, որ «Փողքասթի ընթացքում հնարավոր է քաղաքական սուր քննադատություն (այդ թվում՝ բացառիկ դեպքերում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ)»։ Հետևաբար՝ բացակայում է «խուլիգանության» առկայության համար պարտադիր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումը։

Հետապնդման մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են 14․11․2025թ․ ՔԻՀԿ հայտարարությունում։

Հետապնդման քաղաքական դրդապատճառները

● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։

● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։

Լրացուցիչ տեղեկություններ

2024թ․ Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը հետապնդվել են համանման մեղադրանքով, սակայն արդարացվել են։

2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է Վ․ Սաղաթելյանի և Ն․ Սամսոնյանի կալանավորման և լրատվականի գույքի առգրավման մասին և պահանջել պարզաբանումներ։

Ինչպե՞ս ենք բացահայտում և գնահատում հետապնդման քաղաքական բնույթը