
Վազգեն Սաղաթելյան
Մեղադրանք
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն (ՀՀ ՔՕ hոդված 297, մաս 2).
Խափանման միջոցներ
| Տեսակ | Ժամանակահատված | Տևողություն |
|---|---|---|
| Կալանք | 13 նոյեմբերի 2025 – 02 ապրիլի 2026 | |
| Տնային կալանք | 02 ապրիլի 2026 – 01 հունիսի 2026 | |
| Վարչական հսկողություն | 01 հունիսի 2026 – շարունակվում է |
Փաստեր և հիմնավորումներ
Վազգեն Սաղաթելյանը հետապնդվում է ապաքրեականացված արարքի (վիրավորանքի) համար։
Փոդքասթի ընթացքում Վ․ Սաղաթելյանը կիրառել է հայհոյանք՝ ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին նմանատիպ հայհոյանքին։ Հաղորդման սկզբում եղել է զգուշացում, որ «Փողքասթի ընթացքում հնարավոր է քաղաքական սուր քննադատություն (այդ թվում՝ բացառիկ դեպքերում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ)»։ Հետևաբար՝ բացակայում է «խուլիգանության» առկայության համար պարտադիր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումը։
Հետապնդման մանրամասն նկարագրությունը և պնդումների հիմնավորումները հասանելի են 14․11․2025թ․ ՔԻՀԿ հայտարարությունում։
Հետապնդման քաղաքական դրդապատճառները
● Սահմանափակել, նվազեցնել կամ խոչընդոտել իր կամ այլ անձանց քաղաքական խոսքը, ինչպես նաև ստիպել փոփոխել (գրաքննել) քաղաքական խոսքը և վարքագիծը, ներառյալ՝ քննադատությունը։
● Պատժել քաղաքական խոսքի, վարքագծի կամ համոզմունքների համար։
Լրացուցիչ տեղեկություններ
2024թ․ Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը հետապնդվել են համանման մեղադրանքով, սակայն արդարացվել են։
2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է Վ․ Սաղաթելյանի և Ն․ Սամսոնյանի կալանավորման և լրատվականի գույքի առգրավման մասին և պահանջել պարզաբանումներ։