Վարժական հավաքներ․ «Օրենքով նախատեսված» խտրականություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերին և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։

Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։

Օրենքի բացերը և դրա արդյունքում պահեստազորայիններին մարտական հերթապահությանը ներգրավելու կամայական գործելաոճը անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։