Հայտարարություն Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի տեղեկանքը գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ։ Հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով։ Դեպքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ուղղակիորեն վկայում են, որ քրեական հետապնդումն իրականացվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ Ս․ Կարապետյանի քաղաքական հայտարարությանը ի պատասխան։

Անգամ՝ ուռճացված մեկնաբանությամբ Ս․ Կարապետյանի հայտարարությունը չէր կարող «հանցագործություն» համարվել։ Ավելին՝ այն պաշտպանված քաղաքական խոսք է, երաշխավորված է Սահմանադրությամբ և մարդու իրավունքների մասին միջազգային փաստաթղթերով։

Մանրամասն տե՛ս Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարունում