Հայտարարություն փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կամայական կալանավորման վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ․

Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։ Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս իրականացվող հետապնդումները։

Ա․ Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի։ Համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Ա․ Կոչուբաևը ենթարկվել է կամայական կալանավորման (arbitrary detention)։

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարունում

Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը։ Հատուկ զեկուցողը հայտարարել է հետևյալը․ «Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը։»