«Կարմիր բերետներն» ընդդեմ մարդու իրավունքների
Մայիսի 27-ի առավոտյան Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գրասենյակի առջև, հերթական բողոքի ցույցերի ընթացքում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների (առավել հայտնի որպես «կարմիր բերետներ ») և «Հայաստան » ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի միջև տեղի ունեցավ վիճաբանություն, որը վերածվեց ֆիզիկական հաշվեհարդարի։ Հատուկ նշանակության գումարտակի շուրջ 30 ոստիկաններ շրջապատեցին նրան և բոլոր կողմերից հարվածներ հասցնելով և հայհոյելով դաժան ծեծի ենթարկեցին։ Այնուհետև, պատգամավորին զրկեցին ազատությունից՝ տեղափոխելով ոստիկանական մեքենա։
❗️Այս գործողություններում, ի թիվս այլ իրավախախտումների, ակնհայտորեն առկա էին ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգման հատկանիշներ։
❗️Տարիների ընթացքում ստորաբաժանման վարքը և անպատժելիությունը հանգեցրել է վերջիններիս կողմից մարդու իրավունքների բացարձակ անտեսման։ Նման պայմաններում «Կարմիր բերետների » գործելաոճը համատեղելի չէ խաղաղ հավաքների վարչարարության հետ։
❗️Հաշվի առնելով այս հանգամանքները, պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը։
Ամբողջական հայտարարությունը տես հետևյալ հղումով։
