Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ծավալը, կիրառված մեթոդների բազմազանությունը ստեղծել են նոր իրականություն։ Եթե նախկինում դրանք փորձ էր արվում կոծկել՝ այժմ անթաքույց են։ Արդեն երկու տարի է, ինչ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) իրավապաշտպանները ուսումնասիրում և արձանագրում են Հայաստանում քաղաքական հետապնդումները։ Մենք իրազեկում ենք դրանց մասին հայ հանրությանը և մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կառույցներին։
Տարածված է կարծիք, որ այսօր միջազգային կառույցները «խուլ» են քաղաքական իրավունքների խախտումների հանդեպ՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից։ Սակայն, ՔԻՀԿ փորձը ցույց է տալիս, որ հետևողական և նպատակային աշխատանքը կարող է «ճեղքել» լռության պատը և տալ արդյունքներ։
Մենք համոզված ենք, որ մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՄԱԿ համապատասխան մարմինների հետ գրագետ աշխատանքը կարող է զսպող ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վրա։
Երկու տարի ՔԻՀԿ անդամները հասարակական հիմունքներով ներդրել են իրենց ժամանակը, գիտելիքը էներգիան ու շարունակելու են նույն կերպ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այսօրվա Հայաստանում քաղաքական հետապնդումների աննախադեպ ծավալին հրատապ ու գրագետ արձագանքելու անհրաժեշտությունը, ՔԻՀԿ-ն կարիք ունի իր աշխատանքն ինստիտուցիոնալ դարձնելու և մշտական մասնագետներ ներգրավելու համար։
Այպիսով ՔԻՀԿ-ը սկսում է դրամահավաք՝ շարունակելով պահպանել աշխատանքի թափանցիկությունը և անկախությունը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում՝ մեծ թե փոքր, կարևոր կլինի Հայաստանում քաղաքական հետապնդումները զսպելու համար։ Ստացված միջոցները կօգնեն, որպեսզի կարողանք ավելի արագ և մեծ ծավալով արձագանքել դրանց։
Մեր անկողմնակալությունը հարցականի տակ չդնելու համար չենք ընդունելու նվիրատվություններ հետևյալ կառույցներից․
1․ Պետությունների գործադիր մարմիններից, 2․ Այնպիսի կազմակերպություններից և անհատներից, որոնց գործունեությունը հակասում է ՔԻՀԿ նպատակներին։
Նման նվիրատվության դեպքում գումարը վերադարձվելու է: Անկախ նվիրատուից՝ ՔԻՀԿ-ը չի ընդունելու մեկ անձից 2․000․000 ՀՀ դրամը գերազանցող նվիրատվություններ՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում։ Ցանկացած պարագայում իրավունք ենք վերապահում վերադարձնել նվիրատվությունը, եթե այն կարող է հարցականի տակ դնել ՔԻՀԿ անկախությունը կամ անկողմնակալությունը։ Յուրաքանչյուր տարի ՔԻՀԿ-ը հանրային հաշվետվություն է ներկայացնելու, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքված միջոցները։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ
19300075334600 (ՀՀ դրամ)
1930036710327104 (Եվրո)
1930015607406001 (ԱՄՆ դոլար)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն» Շահառու՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ԻՀԿ